Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը Երևանում հանդիսատեսին է ներկայացրել Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2-րդ անգամ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Երևանի հանդիսատեսին ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ներկայացումը բեմադրվել է Վիլյամ Սարոյանի 115-ամյակի առթիվ։ Բեմադրությունը` Արեն Օսիպյանի։ 

Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը։ 

Ներկայացման բեմադրումը ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ 

«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանմ­ան խորհուրդը: Ընտանեկան դժվարին իր­ավիճակը գրողը ներկայ­ացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երե­խան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, և մոռան­ալով իր մանկական խաղ­երն ու անհոգությունը, երեխան մտածում է միայն հորը տուն վերադ­արձնելու մասին: Սարոյան գրողի բարութ­յունը չէր կարող անհա­յր թողնել փոքրիկ հեր­ոսին: «Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավա­գույն սիմվոլիստական գործերից: 

 

Հայերեն