Սպորտ

Ծանրորդ Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանն աշխատանքի է անցել Ծանրամարտի ազգային ֆեդերացիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գասպարյանն այսուհետ կլինի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Մինչ այս այդ պաշտոնը զբաղեցնում էր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Մեծ  սիրով  ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս  հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում,  այնպես էլ հիմա ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։ Շնորհակալություն եմ հայտնում  Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին վստահության  համար։ Շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներին իմ հաջողություններում մեծ ներդրում կատարելու համար։ Վստահ եմ մեր գրագետ և համերաշխ համագործակցության արդյունքում կհասնենք էլ ավելի մեծ հաջողությունների»,-սոցցանցերի իր էջերում գրել է Գասպարյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանը սպորտային կարիերան ավարտել էր 2024 թվականի սեպտեմբերին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում