Սպորտ

ՌՍՄԽ-ի և Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

ՌՍՄԽ-ի և Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնի գլխավորությամբ, և Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում