Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշվում է, որ քննարկումների օրակարգը ներառում է երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe