Մշակույթ

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի մշակույթի նախարար Մենդոնին քննարկել են ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի մշակույթի նախարար Մենդոնին քննարկել են ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։

Ըստ աղբյուրի՝ Լինա Մենդոնին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար և նշել, որ պայմանագրերը կարևոր հիմք են երկկողմ համագործակցությունը խթանելու համար, և այդ առումով առաջիկայում նոր քայլեր կձեռնարկվեն։ Համարելով Հայաստանը բարեկամ երկիր՝ հույն պաշտոնյան կարևորել է նմանատիպ շփումների հաճախակիությունը և շարունակական կապի մեջ լինելու կարևորությունը՝ փոխադարձ միջոցառումների մասնակցության, ինչպես նաև կազմակերպման միջոցով։ Անդրադարձ է եղել առաջիկայում փոխադարձ այցերի միջոցով մշակութային բնագավառում համագործակցությանն ընթացք տալուն։ 

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանում և տարածաշրջանում մշակութային գործընթացները։ Նախարար Մենդոնին ընդգծել է մշակույթի կարևոր դերակատարությունը ինչպես Հունաստանի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում