Կրեմլը հարստացված ուրանի՝ ԱՄՆ արտահանման սահմանափակումներն անվանել է համաչափ պատասխան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից սահմանված ժամանակավոր սահմանափակումները հարստացված ուրանի՝ ԱՄՆ արտահանման նկատմամբ, պատասխան քայլ է և վնաս չի պատճառում ՌԴ շահերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոսքը համաչափ պատասխանի մասին է, և իսկապես արգելք է սահմանվել, բայց այն դեպքերում, երբ դա համապատասխանում է մեր շահերին, ՌԴ տեխնիկական և արտահանման հսկողության դաշնային ծառայությունը կարող է որոշումներ կայացնել արգելքների այս ցուցակից բացառման վերաբերյալ։ Դրանով էլ այժմ կառաջնորդվենք: Ուստի այստեղ մեր շահերին որևէ վնաս պատճառելու մասին խոսք չկա», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա հիշեցրել է, որ համապատասխան հանձնարարությունն այս տարվա սեպտեմբերին տվել է ՌԴ նախագահը։

«Այստեղ գլխավորն այն է, որ դա պետք է լիովին համապատասխանի մեր շահերին և վնաս չհասցնի սեփական շահերին: Այդպես էլ արվել է», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ կառավարությունը հարստացված ուրանն ԱՄՆ արտահանելու ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Խոսքը Միացյալ Նահանգներ հարստացված ուրանի արտահանման կամ ԱՄՆ-ում գրանցված անձանց հետ կնքված արտաքին առևտրային պայմանագրերի մասին է։ 

Որոշումն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից 2024-2027 թվականների համար մտցված սահմանափակման, իսկ 2028 թվականից՝ ռուսական ուրանային արտադրանքի ներմուծման արգելքի, նշվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

ՇՄ նախարարությունից հորդորում են չայրել խոզանները և չնպաստել շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն 60 օր. Իրանի ԱԳՆ

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

Դիլիջանն աճում է Հայաստանի զբոսաշրջության շուկայից ավելի արագ․ 2025 թվականին քաղաքն ընդունել է 243 800 այցելու

«Վերջին տոմսը». IDBank-ը զգուշացնում է համերգների և փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները