Հանդիսությամբ նշվել է Հայաստանի գրողների միության 90-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում հանդիսությամբ նշվել է ՀԳՄ-ի 90-ամյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը մեկնարկել է Հրանտ Մաթևոսյանի  խոսքով՝ «Սպիտակ թղթի առջև» հոդվածից: 

Բացման խոսքով հանդես է եկել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա անդրադարձել է Գրողների միության 90-ամյա պատմության կարևոր իրադարձություններին՝ նշելով նրա ունեցած մեծ դերը հայ գրականության ու մշակույթի զարգացման ընթացքում: 

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը խոսել է ՀՀ վարչական դատարանի կողմից վերջերս վիճարկվող ՀԳՄ սեփականության իրավունքի խնդրի մասին, հույս հայտնելով, որ կհարգվի ՀԳՄ իրավունքը: 

Ելույթ են ունեցել ԼՂ գրողների միության նախագահ, այժմ՝ ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, սիրիահայ բանաստեղծ Տիգրան Գաբոյեանը, իրանահայ գրողների միության նախագահ Թորգոմ Հակոբյանը և երիտասարդ բանաստեղծ Հայկ Սիրունյանը: 

Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» և Վահագն Դավթյանի «Անանձնություն» բանաստեղծությունների խոսքերով գրված իր երգերն է կատարել ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը: 

Գուրգեն Մահարու, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններն ասմունքել է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը: Կոմիտասի «Հայաստան» ստեղծագործությունը՝ Լևոն Հարությունյանի նվագակցությամբ, կատարել է Արտակ Ստեփանյանը: Ավ. Իսահակյանի «Շուշան աղջիկ» ստեղծագործությունը ՝ Նիկոլ Գալանտերյանի երաժշտությամբ և Մարգարիտա Սարգսյանի մշակմամբ, կատարել են Աննա Պողոսյանը և Դիանա Հարությունյանը: 

Պարույր Սևակի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Իմ Հայաստան» ստեղծագործությունը կատարել է Արամ Խաչատրյանը: Նվագակցում էր Մարգարիտա Սարգսյանը։ 

Հանդիսության ընթացքում ելույթ է ունեցել ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնը՝ Սամվել Բաղինյանի ղեկավարությամբ: Եղիշե Չարենցի, Սիլվա Կապուտիկյանի, Զահրատի և Ակսել Բակունցի ստեղծագործությունները հնչել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանի, Դավիթ Գասպարյանի, Արամ Կոստանյանի, Արմեն Քուշկյանի և Ռուզաննա Հախնազարյանի ընթերցմամբ: Հանդիսությունը վարում էր Ռուզաննա Հախնազարյանը: 

Հանդիսությանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ, ՀԳՄ մարզային մասնաճյուղերի պատվիրակությունները:

Հայերեն العربية

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը