Նյու Դելիում օդի աղտոտվածության պատճառով փակել են դպրոցները, արգելել շինարարությունը

1 րոպեի ընթերցում

AP Photo

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները փակել են դպրոցները, դադարեցրել շինարարական աշխատանքները և արգելել ոչ կենսական նշանակություն ունեցող բեռնատարներին մտնել Նյու Դելի, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը հասել է այս սեզոնի ընթացքում վատթարագույն մակարդակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

33 միլիոն բնակչություն ունեցող քաղաքին առավոտյան թունավոր սմոգ է պարուրել, օդի որակը դարձել է վտանգավոր։ Տեսանելիությունն այնքան է նվազել, որ որոշ ավիաընկերություններ նախազգուշացրել են չվերթերի հետաձգումների մասին։

Նյու Դելիի որոշ հատվածներում օդի աղտոտվածության մակարդակը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ապահով մակարդակից 50 անգամ բարձր։ Ըստ կանխատեսումների՝ օդի վատ որակը կպահպանվի շաբաթվա ընթացքում։ 

 

Հայերեն

Անհետացած ջրային ռեսուրսների մասին հիշողության արթնացում COP17-ի շրջանակում

COP17-ի Կանաչ գոտին 12 օրվա ընթացքում ընդունել է 50 հազարից ավելի այցելուի

«Գլաձոր» համալսարանում բացվել է Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն

Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում

Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ առևտրային կապերին, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը, խաղաղության տնտեսական օգուտներին

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար