Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ կառավարությունում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում։ Ըստ տարածվող լուրերի՝ հրաժարական են ներկայացրել նաև  ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ի նիստում դժգոհություն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքից՝ նշելով, որ իր համբերության բաժակը լցվել է և կայացնելու է որոշումներ։ 

Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ 

Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականից, մինչ այդ՝ 2018 թվականից նա զբաղեցնում էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը։ 

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը