1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Լատվիայի դեմ խաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը ընտրանու մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին. Չանչարևիչ, Հարոյան, Հարությունյան, Ուդո, Իվու, Սպերցյան, Սելարայան, Մուրադյան, Ռանոս, Թիկնիզյան, Բիչախչյան:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: