Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը: 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 95 կողմ ձայն:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում: Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ զգալիորեն ընդլայնելով ժամանակավոր համաձայնագրով սահմանված՝ սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկն, ինչպես նաեւ որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները: Համաձայնագրի կնքման հիմք են  հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել էր, որ 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագիրը թույլ էր տվել շեշտակիորեն ավելացնել ԵԱՏՄ պետությունների և Իրանի առևտրաշրջանառությունը՝ 2,4 միլիարդ դոլարից հասցնելով 5,2 միլիարդ դոլարի։ 

 

Հայերեն العربية English Español Français Русский

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres