ԵՊՀ-ն անդրադարձել է ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի փակման շուրջ խոսակցություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը չի փակվում, իրականացվելու են վերախմբավորումներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԵՊՀ-ից՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկություններին, թե ամբիոնը փակվում է:

 «Ոչ մի ամբիոն չի փակվում,  այլ Ֆիզիկայի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ իրականացվելու են վերախմբավորումներ: Խոսակցությունները՝ կրճատումների և քիչ ուսանողներ ունենալու մասին, իրականությանը չեն համապատասխանում: Խոսքը ԵՊՀ-ի ինստիտուտներից մեկի մեջ ընդգրկված ստորաբաժանումների վերախմբավորման մասին է, այսինքն՝ այդ ստորաբաժանումները չէին համապատասխանում  գիտության այսօրվա պահանջներին, և փոփոխություններն ուղղված են դրանք ավելի ժամանակակից դարձնելուն»,- ասաց ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:  

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանն էլ նշեց, որ դեռևս նախորդ տարի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետները միավորվել են՝ ձևավորելով ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտը:

«Եթե այդ ֆակուլտետները միավորվեին և այլ փոփոխություններ չիրականացվեի, դա կլիներ անիմաստ, քանի որ, այդ միավորումը ենթադրում է նաև շատ լուրջ իմաստային և բովանդակային փոփոխություններ: Սա զարգացող օրգանիզմ է, որը բնականաբար ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների: Նշեմ, որ ներկայումս ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտում սովորում է 800 ուսանող»,-ասաց ինստիտուտի տնօրենը:

 Անդրադառնալով անվանափոխության շուրջ խոսակցություններին՝ Ներկարարյանն ընդգծեց՝ փոփոխություններից հետո նոր ամբիոնի անվան ընտրությունը անցնելու է հատուկ ընթացակարգով:

Անդրադառնալով քննադատությանը, թե  ԵՊՀ-ն անուշադրության է մատնել ֆիզիկային առնչվող կրթական ծրագրերը՝ ԵՊՀ պրոռեկտորը հակադարձեց՝  ԵՊՀ-ն շատ կարևորում է բուհի գիտական գործունեությունը հատկապես ֆիզիկա- մաթեմատիկական  ուղղվածությամբ: Ըստ նրա՝ գիտական ոլորտում հաջողությունների մեջ մեծ ներդրում ունի հենց ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտը, քանի որ միջազգային հրապարակումների կեսը հենց այդ ինստիտուտից է: Այս պահին էլ այնտեղ մի քանի շատ մեծ նախագծեր են արվում, որի արդյունքում առաջիկայում նոր մեծ լաբորատորիաներ կկառուցվեն:

Պրոռեկտորը ընդգծեց՝ համալսարանը տարիներ շարունակ ուշադրություն է դարձրել հենց այս ուղղությանը, որը նաև արտացոլվել է ընդունելության ընդհանուր պատկերի վրա: Այս տարի Ֆիզիկայի ինստիտուտն ունեցել է 202 դիմորդ, որոնցից 107 սովորում է անվճար:

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում