Տնտեսություն

Վարչապետը շրջանառության հարկի համակարգը համարում է ապապետական

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շրջանառության հարկի համակարգը համարում է ապապետական

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր Հարկային օրենսգրքի կարիք է տեսնում, կառավարության գործընկերներին հանձարարել է աշխատել դրա շուրջ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում 2025թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:

Վարչապետի գնահատմամբ՝ գործող Հարկային օրենսգիրքն ապապետական է:

«Մեր հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացումը, ավելի շատ փող աշխատելը: Ինչքան էլ տհաճ է հնչում, բայց շրջանառության հարկն ու շրջանառության հարկի համակարգը ապապետական հարկային համակարգ է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարությամբ հիմա կառավարության գործընկերներն աշխատում են նոր հարկային օրենսգրքի շուրջ: Նա կարևորեց ունենալ նոր Հարկային օրենսգիրք, որը կհամապատասխանի ՀՀ պետական շահերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում