Աշխարհ

Եվրոպայում քննարկվում է ուկրաինական ճգնաժամի լուծումը տարածքային զիջումների տարբերակով. լրատվամիջոցներ

1 րոպեի ընթերցում

Եվրոպայում քննարկվում է ուկրաինական ճգնաժամի լուծումը տարածքային զիջումների տարբերակով. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում հետզհետե նկատվում են Ուկրաինայում հակամարտությունը Կիևի կողմից տարածքային զիջումների տարբերակով կարգավորելու հնարավորության վերաբերյալ տրամադրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Washington Post:

Լրատվամիջոցը վկայակոչելով ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների 10 նախկին և ներկայիս պաշտոնյաների, նշում է, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներն ավելի են հակվում այն պատկերացմանը, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների արդյունքում, որոնք կնախատեսեն Ուկրաինայի կողմից տարածքների զիջում: Ըստ պարբերականի աղբյուրների՝ դիվանագետները դա անվանում են տարածքների փոխանակում անվտանգության դիմաց:

The Washington Post-ի տեղեկություններով՝ նման քննարկումների ակտիվացմանը նպաստել են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը և վերջինիս տրամադրվածությունը հնարավորինս արագ կարգավորել ուկրաինական ճգնաժամը:

Միաժամանակ, նշվում է, որ Եվրոպայում առայժմ չկա հստակ պատկերացում հակամարտության կարգավորման համաձայնագրի հնարավոր կոնկրետ կետերի վերաբերյալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում