Քաղաքականություն

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի մնացած երկու հոդվածների վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի մնացած երկու հոդվածների վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի մնացած երկու հոդվածների վերաբերյալ իր առաջարկները փոխանցել է Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները երկուշաբթի օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասաց նա։

Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել էր խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն): 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում