ՏՏ ոլորտի փորձառու մասնագետներն ու գիտնականները՝ մեկ հարթակում. Երևանում մեկնարկել է IEEE EWDTS 2024 միջազգային սիմպոզիումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է 20-րդ «Արևելք-Արևմուտք, Նախագծում և թեսթավորում» (IEEE EWDTS 2024) միջազգային սիմպոզիումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդեն չորրորդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է այս սիմպոզիումը, որը համախմբում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձառու մասնագետներին և գիտնականներին ամբողջ աշխարհից. այն կանցկացվի նոյեմբերի 13-17-ը: 

IEEE EWDTS 2024 սիմպոզիումի հիմնական նպատակն է ներկայացնել և տարածել էլեկտրոնային սխեմաների և համակարգերի ավտոմատացված նախագծման, ինչպես նաև թեստավորման, ախտորոշման և վերանորոգման ոլորտում առկա միտումներն ու առաջընթացները Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև աշխարհի այլ մասերից առաջատար և փորձառու մասնագետների և գիտնականների կողմից։ Սիմպոզիումի լիագումար նիստերին կներկայացվեն մի քանի տասնյակ ելույթներ և զեկույցներ: 

Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշեց՝ նման կարևորության և մասշտաբի սիմպոզիումի անցկացումը Հայաստանում կրկին անգամ ընդգծում է Հայաստանի դերակատարումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջընթացի մեջ։

«Հայաստանը ոգևորված է հյուրընկալելու այնպիսի հեղինակավոր սիմպոզիում, ինչպիսին IEEE EWDTS 2024-ն է։ Մեր երիտասարդ ճարտարագետներն ու գիտա- կրթական համայնքը փայլուն հնարավորություն կունենան աշխարհի առաջատար մասնագետներից տեղեկանալու ամենաառաջադեմ զարգացումների մասին, գիտելիքներ փոխանակելու և ընդլայնելու իրենց մասնագիտական ցանցը՝ ստեղծելով նոր կապեր»,- նշեց Սիմոնյանը։ 

IEEE EWDT սիմպոզիումի նախագահ, «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը հատկանշական է համարում, որ այս տարի EWDTS 24-ի նիստերի մի մասը կանցկացվեն «Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի» (MIF-ի) հետ համատեղ, ինչը կկրկնապատկի միջոցառման ներգրավվածությունն ու ազդեցությունը: 

«Այս տարի IEEE EWDTS 2024-ը մեկ հարթակում կհավաքի ներկայացուցիչների 14 երկրներից, որոնք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Նման ֆորումներն անչափ կարևոր են համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետների շրջանում չիպերի նախագծման և թեստավորման վրա նման շարունակական տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունը քննարկելու համար»,- ասաց  Երվանդ Զորյանը։

IEEE EWDTS 2024-ը ընդգրկում է անալոգային, խառը ազդանշանի և ռադիոհաճախականության թեստավորում, վերլուծություն և օպտիմալացում, վեկտորների ավտոմատ ստեղծում և համակարգի մակարդակի թեստավորում, ներկառուցված ինքնաթեստավորում, անսարքությունների վերացում և ախտորոշում ու այլ թեմաներ։

East-West Design & Test սիմպոզիումի հովանավորն է IEEE CS-ը (Computer Society): IEEE-ն՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտը, միջազգային հեղինակություն ունեցող աշխարհի ամենամեծ մասնագիտական կառույցն է, որի գործունեությունը նվիրված է տեխնոլոգիաների առաջխաղացմանը՝ ի շահ մարդկության։ Այս տարի սիմպոզիումի աջակիցներն են՝ UEICT-ն (ՏՀՏ գործատուների միությունը) և Synopsys SARA (Synopsys Academic & Research Alliances) ծրագիրը, որի նպատակն է ճարտարագետների հաջորդ սերնդին աշխատանքային շուկա և հետազոտական լաբորատորիաներ ներգրավելու համար անհրաժեշտ հետաքրքրությունների և հմտությունների զարգացումը: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն ներկայացրեց թիմի նորեկներին

Կառավարությունը տնտեսվարողներին հուլիսին ևս կտրամադրվի արտահանման աջակցություն․ ապրանքների ցանկն ընդլայնվել է

Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան

Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը կքննարկվի. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել