Աշխարհ

Միշուստինը Բաքվում հանդիպել է Գուտերեշի հետ

1 րոպեի ընթերցում

Միշուստինը Բաքվում հանդիպել է Գուտերեշի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Բաքվի կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ 

Նախորդ անգամ նրանք հանդիպել էին 2021 թվականի մայիսին Մոսկվայում։ Այն ժամանակ օրակարգում էին կորոնավիրուսի համավարակը և այլ գլոբալ խնդիրներ։ Այդ հանդիպմանը Միշուստինը հաստատել էր, որ Ռուսաստանը հանդես է գալիս համաշխարհային գործերում ՄԱԿ-ի առաջատար դերի ամրապնդման օգտին, կաջակցի կազմակերպությանը և կձգտի հասնելու նրա հեղինակության բարձրացմանը։

Բացի այդ, այս տարվա հոկտեմբերի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Գուտերեշի հետ BRICS-ի գագաթնաժողովում։ Զրույցը եղել է փակ: Ինչպես պարզաբանել են Կրեմլում, այդ ձևաչափն ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով։

Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) մասնակիցների 29-րդ խորհրդաժողովը։ Ավելի քան 100 երկրների պատվիրակներ քննարկում են արդյունավետ լուծումների մշակում գլոբալ տաքացման բացասական հետևանքների դեմ պայքարի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում