Մերձավոր Արևելք

Պեսկովը մեկնաբանել է Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարարի այցը Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Պեսկովը մեկնաբանել է Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարարի այցը Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատասխանատու դիրք ունի Մերձավոր Արևելքում տիրող իրադրության հարցում և շարունակում է ամեն ինչ անել այնտեղ հրադադարի հասնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը շարունակում է շատ պատասխանատու դիրք զբաղեցնել: Մենք շարունակում ենք մեր ուժերի չափով ամեն բան անել, որպեսզի նպաստենք հրադադարին», - Պեսկովն ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստան Դերմերի այցի մասին տեղեկությունները։

Ավելի վաղ Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնել էր, որ Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը գաղտնի այցելել է Ռուսաստան՝ քննարկելու Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտության ապաէսկալացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում