Մշակույթ

Հանրահայտ երգիչ Քրեյգ Դեյվիդը Հայաստանում կներկայանա TS5 շոուով

1 րոպեի ընթերցում

Հանրահայտ երգիչ Քրեյգ Դեյվիդը Հայաստանում կներկայանա TS5 շոուով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ Քրեյգ Դեյվիդը, որի Walking away հիթային երգը տարիներ առաջ համաշխարհային ճանաչում բերեց աստղին, առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քրեյգ Դեյվիդի TS5 շոուն Երևանում կազմակերպվել է «Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում։ Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

Երեկոյին կհնչեն 7 Days, Fill Me In, Walking Away և այլ երգեր՝ շոուի համար ստեղծված բացառիկ DJ ռեմիքսներով։

Ամբողջ աշխարհում այդ  շոուի տոմսերը սպառվում են հաշված րոպեների ընթացքում։ TS5-ը բացառիկ փակ երեկույթ էր՝ կազմակերպված արտիստի պենտհաուսում, իսկ այժմ այն դարձել է գլոբալ սենսացիա՝ միավորելով արդեն սիրված և ժամանակակից հիթերը R&B, Garage և House ժանրերում։

Քրեյգի TS5 շոուն ցնցել է աշխարհի խոշոր դահլիճները՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, Գլաստոնբերիից մինչև Բրիքսթոն Ակադեմի, O2 Արենա և այլն։ Երևանում արտիստը հանդես կգա ոչ միայն որպես երգիչ, այլև որպես DJ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում