Հայաստան

Կոնդի վերակենդանացման հայեցակարգի մրցութային նախագծերը ցուցադրվում են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

2 րոպեի ընթերցում

Կոնդի վերակենդանացման հայեցակարգի մրցութային նախագծերը ցուցադրվում են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվում է Երևանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են հայեցակարգային երեք նախագծեր, որոնք ցուցադրվում են կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում։ 

Մրցութային հանձնաժողովի անդամները Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի ուղեկցությամբ մասնակցել են աշխատանքների ցուցադրության բացմանը, այնուհետև անցկացրել հերթական նիստը՝ դիտարկելու նախագծերը և գնահատման ձևաչափը։ 

Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ճարտարապետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Կոնդի բնակիչներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ, ՀՀ պետական գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր անդամ նախագծերը գնահատելիս հաշվի է առնելու նախագծի նպատակահարմարությունը, համապատասխանությունն առաջադրանքին, տնտեսական արդյունավետությունը, պատմական շերտի ու բնակիչների շահերի պահպանումը և մի խումբ այլ չափորոշիչներ։ 

Եզրափակիչ նիստի ժամանակ միավորների հաշվարկից հետո կամփոփվեն և կհրապարակվեն մրցույթի արդյունքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում