Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ նախարարն ու Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստոկհոլմում նոյեմբերի 12-ին կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի առանձնազրույցը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով Շվեդիայում գտնվելու ընթացքում Արարատ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում