Չինաստանում բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով 35 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Չժուհայ քաղաքում 35 մարդ զոհվել է, ևս 43-ը՝ վնասվածքներ ստացել, երբ վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չժուհայի հանրային անվտանգության վարչությունը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի երեկոյան. բազմության մեջ մխրճված արտաճանապարհային ավտոմեքենան հայտնվել է մայթին՝ մարզահամալիրի մոտ։ 62-ամյա վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց ձերբակալվել է ոստիկանների կողմից։ 

Մինչ այս զոհերի մասին տեղեկություններ չէին տրամադրվել։

Կատարվում է հետաքննություն։

Չինաստան

Չինաստանում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ

 

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա