Տնտեսություն

Կառավարությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի արդյունաբերությանն աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի արդյունաբերությանն աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տնտեսությունը 2024 թվականին ցուցաբերել է դիմադրողականություն, սակայն արտահանողներն ունեցել են որոշակի խնդիրներ՝ պայմանավորված արտահանման դժվարություններով և փոխարժեքի արժևորմամբ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցին, թե ինչպե՞ս է նախարարը գնահատում Հայաստանի տնտեսության վիճակը։

Նախարարը շեշտեց, որ կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի այս դժվարությունները հաղթահարելու և արդյունաբերությանն աջակցելու համար։

«Կարծում եմ, որ մեր տնտեսությունը բավականին մեծ դիմադրողականություն ունի։ Իհարկե, որոշ արտահանողներ ունեն որոշակի խնդիրներ՝ կապված արտահանման հետ, նաև պայմանավորված փոխարժեքի արժևորմամբ»,-նշեց Հովհաննիսյանը։  

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հավելյալ խթաններ ստեղծել՝ օգնելու արտահանողներին ու արդյունաբերական ոլորտին, որն ունի մեծ նշանակություն Հայաստանի աշխատաշուկայի համար։ 

«Պետք է օգնենք ոլորտին այս դժվար վիճակում զարգանալու համար։ Եվ կարծում եմ, որ նորարարության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ մեր աջակցության ծրագրերը հենց դրան են ուղղված»,-ընդգծեց Հովհաննիսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում