Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային աջակցելու հարցը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային աջակցելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ձմռան ամիսներին Ուկրաինայի նախապատրաստմանն աջակցելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը՝ Փարիզում  Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպման արդյունքներով։

Նշվում է, որ Մակրոնն ու Սթարմերը բանակցությունները սկսել Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկմամբ, այդ թվում՝ այդ երկրի դիրքերը մինչև ձմռան սկիզբ ամրապնդելու հարցի շուրջ:

Բացի այդ, նրանք մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Նրանք նաև ընդգծել են Հորդանան գետի Արևմտյան ափում կայունության անհրաժեշտությունը», - նշել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։

 Քննարկման մեկ այլ թեմա է եղել Լա Մանշն ապօրինի հատող միգրանտների թվի կրճատման անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում