Մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են ArmSat-1 արբանյակի կառավարումը. ԲՏԱ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ArmSat-1 արբանյակը գործում է, այն շուրջ 490–500 կմ բարձրության վրա է, կատարում է լուսանկարներ:  

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: 

Նախարարի խոսքով՝ ArmSat-1-ն ուղեծիր ուղարկելով՝ խնդիր չի դրվել ՀՀ բոլոր խնդիրները լուծել: Նախաձեռնության հիմքում եղել է գործունեություն մեկնարկել տիեզերական ոլորտում: «Այն տեսալուսանկարահանող արբանյակ է: Առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ հնարավորություն կա ոչ միայն ունենալ արբանյակ, այլ նաև կառավարել, կառավարելու հմտություններ ձեռք բերել, ինչը  ներդրում է ապագայի մեջ: Այսօրվանից մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են  ArmSat-1 արբանյակի կառավարումը»,-ասաց Հայրապետյանը: 

Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ՝ կոնկրետ լուծաչափերով: Նա հավելեց՝ այդ լուծաչափերը, բնականաբար, չեն կարող լինել միլիարդավոր դոլարների արժեք ունեցող տեսալուսանկարահանող սարքերի ապահոված որակին, բայց Հայաստանն ի սկզբանե նման խնդիր չի դրել: «7 մլն դոլարի ներդրմամբ ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի»,-հավելեց նա: 

Նախարարն արձանագրեց, որ սա շատ մեծ քայլ էր տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, երկրի անվտանգային նկատառումներից ելնելով՝ այս ուղղության մեջ նորանոր ներդրումներ կատարելու, ռեսուրսներ կենտրոնացնելու առումով: 

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե արբանյակը չի գործում՝ նախարարը վստահեցրեց, որ արբանյակը գործում է, այն շուրջ 490-500 կմ բարձրության վրա է գտնվում: Այս պահի դրությամբ անում է լուսանկարներ: Նա ընդգծեց, որ, այնուամենայնիվ, սա չի նշանակում, թե 6 ամսից կամ 2 տարուց արբանյակը չի ընկնի: 

«Շատ ու շատ երկրների արբանյակներ ժամկետից շուտ են ընկնում կամ մի քանի տարի ավելի երկար են մնում տարբեր ուղեծիրներում»,-նշեց նախարարը: 

Հայաստանի առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը, տիեզերք է արձակվել 2022 թվականի մայիսի 25-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում: Արբանյակի արձակումը կատարվել է հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «SATLATIS» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։ 

ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ: 

Հայերեն English Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ