Քաղաքականություն

Կախված է բանակցային դինամիկայից. Հայաստանը COP29-ին մասնակցել-չմասնակցելու որոշում դեռ չունի

1 րոպեի ընթերցում

Կախված է բանակցային դինամիկայից. Հայաստանը COP29-ին մասնակցել-չմասնակցելու որոշում դեռ չունի

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Բաքվում արդեն մեկնարկած COP-29 համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: 

«Դեռ որոշում չունենք: Երբ լինի որոշում, պատշաճ կերպով կտեղեկացնենք»,–ասաց Կոստանյանը:

Նա վերահաստատեց՝ մասնակցել-չմասնակցելու որոշումը կախված է Հայաստան-Ադրբեջան բանակցային դինամիկայից:  

Բաքվում նոյեմբերի 11-ին մեկնարկել է և մինչև նոյեմբերի 22-ը կշարունակվի COP29 համաժողովը: Համաշխարհային մի խումբ  առաջնորդներ տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել համաժողովին: Միջազգային մի խումբ գործիչներ Ադրբեջանին կոչ էին արել COP29-ին ընդառաջ ազատել բոլոր հայ գերիներին: Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին ընդունած բանաձևում ԵՄ-ին կոչ էր արել COP-29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա ճնշումներն ավելացնել, որպեսզի վերջինս ազատ արձակի բոլոր հայ գերիներին։ Համաժողովին ընդառաջ բոլոր հայ գերիներին ազատ արձակելու կոչերով են հանդես եկել միջազգային տարբեր գործիչներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում