ԱրարատԲանկն՝ «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին. Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավատարիմ իր սոցիալական պատասխանատվությանը՝ ԱրարատԲանկը միանում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության նախաձեռնությանը՝ աջակցելով Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնմանը: Որպես նոյեմբերի 18-ին կայանալիք բարեգործական համերգի գլխավոր հովանավոր՝ Բանկն իր ներդրումն է բերում հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված այս յուրահատուկ նախագծին, որի նպատակն է ստեղծել 100 հեկտար անտառային տարածք:

«Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն միավորում է մշակութային ժառանգության պահպանումն ու բնապահպանական արժեքների ստեղծումը: Որպես «Իմ անտառ Հայաստան»-ի երկարամյա գործընկեր՝ մենք հետևողականորեն նպաստում ենք Հայաստանի անտառապատմանը, և այս նախաձեռնությունը դառնում է մեր համագործակցության հերթական նշանակալի փուլը: Հատկանշական է, որ Ազնավուրի 100-ամյակի առթիվ մենք ստեղծում ենք կենդանի, աճող հուշարձան, որը տարեցտարի կընդարձակվի ու կծաղկի՝ խորհրդանշելով մեծ արվեստագետի անմահ ժառանգությունը: Համոզված եմ, որ այս դաշնամուրային երեկոն կդառնա կարևոր քայլ մեր հավակնոտ նպատակի՝ 100 հեկտար կանաչ հուշարձանի հիմնման ճանապարհին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

«Շառլ Ազնավուրը միլիոնավոր մարդկանց սրտերում է Հայաստանում, Ֆրանսիայում և աշխարհում ամենուր, և մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բոլորին մասնակցել նրա անունը կրող անտառի ստեղծմանը։ Այն կդառնա նրա անվան, նրա լեգենդար երգերի հավերժության, մեր երկրին ու մեր մոլորակին սատարելու խորհրդանիշը։ Մենք շնորհակալ ենք «Ազնավուր» հիմնադրամին և ԱրարատԲանկին արագ արձագանքի և առատաձեռն աջակցության համար», - նշեց «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը։ 

«Շառլ Ազնավուրը պարզապես արտիստ չէր, նա ապրում էր համամարդկային ցավերով, որոնք մշտապես արտացոլվում էին իր երգարվեստում և հարցազրույցներում։ Այդպես, «Մոլորակը մեռնում է» (La terre meurt) երգում Շառլ Ազնավուրն անդրադառնում է մարդկանց կողմից Երկրի աղտոտմանն ու բնապահպանական այլ խնդիրների։ Որպես նրա արժեքները կրող և տարածող՝ «Ազնավուր» հիմնադրամում մենք համոզված ենք, որ բնապահպանական նախաձեռնություններն անչափ կարևոր են ու հրատապ։ Մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Շառլ Ազնավուրի անվան անտառի հիմնման գաղափարը և արեցինք առաջին ներդրումը։ Լիահույս ենք, որ այլ կազմակերպություններ և անհատներ ևս կմիանան», - ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

«ԱրարատԲանկի աջակցությունը չի սահմանափակվի միայն համերգի հովանավորությամբ: Հավատարիմ մնալով մեր կորպորատիվ մշակույթին՝ մենք ներգրավելու ենք նաև մեր աշխատակիցներին, որոնք անձամբ կմասնակցեն ծառատնկման աշխատանքներին: Սա մեզ համար ոչ միայն ֆինանսական ներդրում է, այլ նաև յուրաքանչյուր աշխատակցի անձնական ներգրավվածության հնարավորություն՝ հանուն կանաչ ապագայի», - նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը:

Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին: Հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա հատուկ ծրագրով, որը ներառում է Գեորգի Գյուրջիևի և Լեոշ Յանաչեկի ստեղծագործություններ, Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս առիթի համար գրված «Անտառի առեղծվածը» նոր ստեղծագործությունը, ինչպես նաև Ազնավուրի երգերի դաշնամուրային իմպրովիզացիաներ:

Հայերեն English

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր