Աշխարհ

ՆԱՏՕ-ի երկրները կավելացնեն պաշտպանության ծախսերը՝գերազանցելով ՀՆԱ-ի 2 տոկոսը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրները կավելացնեն պաշտպանության ծախսերը՝գերազանցելով ՀՆԱ-ի 2 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի երկրները կսկսեն ավելի մեծ ծախսեր հատկացնել պաշտպանության համար՝ գերազանցելով ՀՆԱ-ի 2 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն` Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովից առաջ։

«Ապագայում ՆԱՏՕ-ի երկրներն անպայման կծախսեն ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին պաշտպանության համար։ Այժմ անհրաժեշտ է քննարկել, թե արդյոք նոր նպատակները պետք է լինեն բոլորի համար միասնական, թե ավելի նպատակահարմար կլինի յուրաքանչյուր դաշնակցի համար սահմանել տարբեր ցուցանիշներ»,- նշել է Ռյուտեն։

Նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը, իր նախորդ նախագահության ժամկետում (2017-2021), ճիշտ էր, երբ նշում էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն պաշտպանության ծախսերը։

Ռյուտեն նաև շնորհավորել է Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ այն անվանելով «հսկայական հաղթանակ հանրապետականների համար»։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում