«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
«Նոյեմբերի 8-ին ժամը 11:00-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է ՓԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: