ԵՄ երկրների ղեկավարները Բուդապեշտում կքննարկեն ԱՄՆ ընտրությունների արդյունքները և իրադրությունը Վրաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ երկրների ղեկավարների աշխատանքային ընթրիքի ժամանակ նոյեմբերի 7-ի երեկոյան կքննարկվեն ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները՝ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների լույսի ներքո։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: 

Ընթրիքով, փաստորեն, կբացվի Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նշանակված է նոյեմբերի 8-ին:

Պատասխանելով Ուկրաինային հետագա օգնության հեռանկարների մասին հարցին՝ պաշտոնյան նշել է, որ խոսքն այն դադարեցնելու մասին չէ, այլ հիմա «նախագահական ընտրությունների հետ կապված «շունչը պահած» փուլ է, քանի որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս թեմայի շուրջ որոշիչ է եվրոպական առանձին պետությունների համար»։

Բացի այդ, նախատեսվում է ընթրիքի ժամանակ քննարկել Վրաստանում ստեղծված իրադրությունը։ 

«Հինգշաբթի (նոյեմբերի 7-ի) երեկոյան Վրաստանը կլինի օրակարգում: Այս թեմայի շուրջ մտքերի ոչ պաշտոնական փոխանակում տեղի կունենա պետությունների և կառավարությունների ղեկավարների միջև», - ասել է պաշտոնյան:

Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել է, որ Թբիլիսիի համար առայժմ ոչինչ չի փոխվել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության պայմաններում։ 

Միևնույն ժամանակ գագաթնաժողովի կազմակերպիչները Եվրոպայի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման գլխավոր խնդիրը համարում են ԵՄ-ի մրցունակության քննարկումը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ժամանել է Հունգարիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին։

ՀՀ վարչապետը Հունգարիայում երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները