ՀՀ վարչապետը Հունգարիայում երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: