Նեթանյահուն հեռացրել է Յոավ Գալանտին՝  պաշտպանության նախարար նշանակելով ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնից հեռացրել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ Իսրայելի վարած ռազմական գործողությունների և ներքին քաղաքականության հետ կապված տարաձայնությունների պատճառով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ CNN-ը հաղորդում է, որ Նեթանյահուն նոյեմբերի 5-ի երեկոյան տեսաուղերձում հայտնել է, որ իր և պաշտպանության նախարարի միջև «վստահությունը կոտրվել է»։

Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի՝ պաշտպանության նախարար կդառնա ներկայում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Իսրայել Կացը, իսկ Քնեսեթի անդամ Գիդեոն Սաարը կփոխարինի Կացին ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։ 

Նախարարների կաբինետում վերադասավորումները տեղի են ունենում Իսրայելի համար շատ կարևոր ժամանակաշրջանում, երբ երկիրը երկու ճակատով ռազմական գործողություններ է մղում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ և Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ։ 

Իր պաշտոնանկության մասին լուրերի հրապարակումից հետո Գալանտը X սոցիալական հարթակում գրել է, որ Իսրայելի անվտանգությունը «եղել է և միշտ կլինի իմ ամբողջ կյանքի առաքելությունը»։ Իսկ տեսաուղերձում նա նշել է, որ իր պաշտոնանկությունը տեղի է ունեցել երեք հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով՝ ծայրահեղ ուղղափառների զինվորական ծառայության, Գազայում գտնվող պատանդներին լքելու և ՀԱՄԱՍ-ի 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման շուրջ պաշտոնական հետաքննության։ 

Նեթանյահուն իր հերթին հայտնել է, որ բազմաթիվ փորձեր է արել Գալանտի հետ տարաձայնությունները հարթելու ուղղությամբ, սակայն դա չի ստացվել, և այդ մասին իմացել է հանրությունը։ 

«Եվ ինչն ավելի վատ է, դա հայտնի է դարձել մեր թշնամուն, մեր թշնամիներին դա բավականություն է պատճառել և մեծ օգուտ բերել», - հավելել է Նեթանյահուն։ 

Գալանտին պաշտոնից հեռացնելու մասին Նեթանյահուի հայտարարությունից հետո Երուսաղեմում և Թել Ավիվում ընդդիմության կոչով ցույցեր են տեղի ունեցել։ Թել Ավիվում ցուցարարները փակել են գլխավոր մայրուղին, իսկ Երուսաղեմում բողոքի ակցիա են անցկացրել Նեթանյահուի նստավայրի մոտ։ 

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար