Քաղաքականություն

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել Երևան-Բաքու կարգավորման գործընթացի հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել Երևան-Բաքու կարգավորման գործընթացի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Չնայած Հայաստանի և Թուրքիայի պայմանավորվածությանը հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու վերաբերյալ՝ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացի հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Turkiyegazetesi-ին տված հարցազրույցում հայտարարել  է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։  

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ստորագրումից հետո», - ասել է նա։ 

Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը համարում է կարևոր տարր Հարավային Կովկասում կայունության ապահովման համար: «Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան»,-նշել է Ֆիդանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում