Եվրոպա

Բարսելոնայում հեղեղումների պատճառով 70 չվերթ է չեղարկվել

1 րոպեի ընթերցում

Բարսելոնայում հեղեղումների պատճառով 70 չվերթ է չեղարկվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել նոյեմբերի 4-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով, որոնք հանգեցրել են քաղաքի մի մասի, այդ թվում՝ օդանավակայանի հեղեղման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։

Երկիրը դեռ չի վերականգնվել անցյալ շաբաթ հարավային և արևելյան շրջաններին պատուհասած ջրհեղեղից, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 217-ի, նրանց մեծ մասը՝ Վալենսիայում։ 

Բարսելոնայում մոլեգնող փոթորկի պատճառով 70 չվերթ չեղարկվել է, ևս 18-ն՝ ուղարկվել այլ օդանավակայաններ։ Հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են օդանավակայանի T-1 տերմինալը, ավտոկայանատեղիները, թռիչքուղին։

Քաղաքում փակվել են ճանապարհները, դադարեցվել է երկաթգծային հաղորդակցությունը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում