Եվրոպա

Վալենսիան Իսպանիայի իշխանություններից 31,4 միլիոն եվրո է խնդրել ջրհեղեղների հետևանքների վերացման համար

2 րոպեի ընթերցում

AP Photo/Alberto Saiz
AP Photo/Alberto Saiz

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վալենսիայի Ինքնավար Համայնքի կառավարությունն Իսպանիայի կենտրոնական կառավարությունից խնդրել է ավելի քան 31 միլիոն եվրոյի օգնության փաթեթ՝ ջրհեղեղների հետևանքները հաղթահարելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է RTVE պարբերականը։

Վալենսիայի ղեկավար Կառլոս Մասոնը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունից խնդրում է օգնության առաջին փաթեթը, որը կազմում է 31,402 միլիոն եվրո։

Մասնավորապես, տարածաշրջանի իշխանություններն առաջարկել են 136 միջոց, որոնք ուղղված են ինքնավար համայնքի վերականգնմանը և տարերքի հարվածի հետևանքների մեղմացմանը։ Այսպես, փաթեթը նախատեսում է միջոցների հատկացում ջրհեղեղներից տուժածներին, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար, ինչպես նաև օգնություն՝ տարածաշրջանի ենթակառուցվածքի վերականգնման համար։

Կենտրոնական կառավարությունը պետք է հավանություն տա այս միջոցների ձեռնարկմանը՝ տուժած շրջանների վերականգնման պլանը մեկնարկելու համար։

Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավային և արևելյան մի շարք շրջաններում հեղեղումների պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանվել։ Ամենից շատ տարերքից տուժել է Վալենսիայի Ինքնավար Համայնքը։ Այս պահին հայտնի է ջրհեղեղի հետևանքով գրեթե 220 զոհի մասին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում