Հետիոտնին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից հեռացած անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հերացի թիվ 1» հիվանդանոցից 2024 թվականի մարտի 21-ին ժամը 03:56-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Գ.-ին: Վարորդը հեռացել է դեպքի վայրից, իսկ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է:

«Արմենպրես»-ի փոխամնցմամբ՝ 2024 թվականի մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Նույն օրը ժամը 15։10-ին վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի վարորդ Վ.Ա.-ն և հայտնել, որ տվյալ վրաերթը ինքն է կատարել՝ իրեն ամրակցված ծառայողական ավտոմեքենայով։

Հսկող դատախազի՝ 2024 թվականի մարտի 22-ի որոշմամբ, Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

2024 թվականի հունիսի 17-ին նշանակվել է դատաավտոտեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննություն։ 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ վարորդը, երթևեկության անվտանգությունն ապահովելու և տվյալ վրաերթի առաջացումը կանխելու նպատակով, պետք է խոչընդոտ չստեղծեր չկարգավորվող հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող հետիոտնի համար՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով անվտանգ կերպով ավարտելու երթևեկելի մասի հատումը:

Դատախազը հաստատել է Վ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և 2024 թվականի հոկտեմբերի 30-ին վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով