Սպորտ

Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի մրցաշարի կիսաեզրափակիչից

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի մրցաշարի կիսաեզրափակիչից

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Փարիզի Մաստերս մրցաշարի կիսաեզրափակիչից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 18-րդ ռակետ, Ֆրանսիան ներկայացնող Ուգո Համբերտի հետ: Մոտ երեք ժամ ձգված մրցախաղում` Խաչանովը զիջեց երեք սեթից հետո` 7:6, 4:6, 3:6 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ։

2023 թվականին ևս Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակիչից:
 
 
 
 
 
 
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում