Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ծախսվել է 14,7 միլիարդ դոլար. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ծախսվել է 14,7 միլիարդ դոլար. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահակահ ընտրությունների դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում շուրջ 14,7 միլիարդ դոլար է ծախսվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Այդ միջոցները 2024 թվականի ընտրական ցիկլում, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, ծախսվել են թեկնածուների, կուսակցությունների և քաղաքական ամենատարբեր հանձնաժողովների կողմից: Ընդհանուր առմամբ, կա 11 000 քաղաքական խումբ։

Ծախսերի ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, կապված է գովազդի, «հանգանակության հուսահատ կոչերի և ընտրողների դռներն անվերջ թակելու հետ»: Ընդ որում, այդ ոլորտում ամենամեծ ջանքերը գործադրվել են տատանվող նահանգներում, որոնք էլ, փորձագետների կածիքով, կորոշեն նախագահական ընտրությունների ելքը։

Գովազդային արշավներն Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում գործում են շուրջօրյա։ Դասական նախընտրական պաստառներին և հեռուստատեսային գովազդին ավելացել են թվայինները, հատկապես՝ սոցիալական ցանցերում։

Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար նախկին նախագահ ​​Դոնալդ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի պայքարի ելքը կորոշվի նոյեմբերի 5-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում