Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին 2026 թվականի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Հայաստանին 2026 թվականին Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Շնորհավորում ենք Հայաստանին, որն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։
Ընտրություն, որն ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական մայրաքաղաքի կարգավիճակը», - նշված է դեսպանի գրառման մեջ։
Շնորհավորում ենք Հայաստանին, որն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր։
— Olivier Decottignies (@O_Decottignies) November 1, 2024
➡️ Ընտրություն, որն ամրապնդում է Երևանի՝ դիվանագիտական մայրաքաղաքի կարգավիճակը։ https://t.co/NMrHayaGjh