Հայաստան

Մանկապարտեզների սննդակարգից դուրս կգա մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքը. նոր փոփոխություն

1 րոպեի ընթերցում

Մանկապարտեզների սննդակարգից դուրս կգա մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքը. նոր փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաջորդ տարվանից մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը՝ անդրադառնալով անառողջ սնունդների հնարավոր սահմանափակման վերաբերյալ հարցին: 

«Այս տարի փոփոխություն ենք իրականացնել մանկապարտեզների սննդակարգի չափորոշիչների մեջ: 2025-ի հունվարին այս նոր չափորոշիչները կսկսեն գործել: Մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդամթերքը դուրս է եկել, փոփոխվել են հյութերի տեսակները, շաքարի պարունակության առավել քանակները: Փոփոխություն է արվել հացամթերքի մեջ, առավելությունը տրվելու է ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացաբուլկեղենին»,-ասաց Ավանեսյանը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում