Լիբանանի վարչապետն առաջիկա օրերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարի հույս ունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում հրադադարի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է լիբանանյան Al Jadeed հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ և լավատես ենք, որ առաջիկա մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում մենք կհասնենք հրադադարի», - ասել է Միքաթին:

Լիբանանի վարչապետը նման հայտարարություն է արել Լիբանանի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնի հետ զրույցից հետո։

Միքաթին հայտնել է, որ Հոխշտեյնն իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ հնարավոր է՝ համաձայնություն ձեռք բերվի մինչև այս ամսվա վերջը կամ մինչև նոյեմբերի 5-ը, երբ ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ։ 

CNN-ը հաղորդում է, որ Հոխշտեյնը և մերձավորարևելյան հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Բրեթ Մաքգուրքը հոկտեմբերի 31-ին կժամանեն Իսրայել՝ քննարկելու «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունները, Իրանի հետ դիմակայությունը, Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ճակատագիրը և տարածաշրջանային այլ հարցեր։

Ավելի վաղ իսրայելական Kan հեռուստաալիքը հաղորդել էր հրադադարի հնարավոր համաձայնագրի նախագծի մասին, որի համաձայն Իսրայելն առաջարկվող 60-օրյա հրադադարի առաջին շաբաթվա ընթացքում դուրս կբերի իր ուժերը Լիբանանից։ Բացի այդ, նախատեսվում է, որ լիբանանյան բանակը զորքեր կտեղակայի սահմանի երկայնքով և կբռնագրավի «Հեզբոլլահ»-ի զենքը Լիբանանի հարավում: 

Իր հերթին The Jerusalem Post-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ ԻՊԲ-ն չի լքի հարավային Լիբանանը, քանի դեռ ձեռք չի բերվել արդյունավետ և իրատեսական հրադադար։

«Հեզբոլլահ»-ի նոր առաջնորդ Նայիմ Քասեմն էլ հայտարարել է, որ խմբավորումը կշարունակի պատերազմել Իսրայելի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ չեն առաջարկվել հրադադարի պայմաններ, որոնք խմբավորումն ընդունելի կհամարի։

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին