ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում քրեակատարողական նոր հիմնարկի կառուցումը կմեկնարկի առնվազն 2025 թվականին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար, նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացը շարունակում է մեզ համար մնալ ակտուալ։ Դրանով են պայմանավորված 2025 թվականի ընթացքում մեր շատ փոքր ավելացումները բյուջեում, որոնք կազմում են 2,2 տոկոս։ Մենք նախատեսում ենք, որ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումն առնվազն 2025 թվականին պետք է մեկնարկի»,- ասաց Հարությունյանը։