Եվրոպա

Իսպանիայում հեղեղումները 51 մարդու կյանք են խլել

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում հեղեղումները 51 մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով Վալենսիայի ինքնավար համայնքում 51 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Հորդառատ անձրևների պատճառով մի քանի գյուղերում փողոցները վերածվել են գետերի, խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը, փակվել են մայրուղիները։

Հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել Իսպանիայի հարավային և արևելյան շրջաններում։ Մալագայում գրեթե 300 ուղևորով արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժածներ չկան։ 

Փողոցներով հոսող հեղեղաջրերը մեծ արագությամբ քշել-տարել են մեքենաները։ Տների և մեքենաների տանիքներից մարդկանց փրկելու համար ոստիկանությունը և փրկարարները գործի են դրել ուղղաթիռներ։ Հեղեղներից տուժած շրջաններ է ուղարկվել Իսպանիայի արագ արձագանքման ստորաբաժանումների ավելի քան 1000 զինվոր։

Ըստ կանխատեսումների՝ փոթորիկները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։ 

Գիտնականները նախազգուշացնում են, որ եղանակային ծայրահեղ պայմանները, ինչպիսիք են տապի ալիքները և փոթորիկները, ավելի ինտենսիվ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում