Վրաստան

Վրաստանում հետաքննություն են սկսել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ. Զուրաբիշվիլին կանչվել է դատախազություն

2 րոպեի ընթերցում

Վրաստանում հետաքննություն են սկսել ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ. Զուրաբիշվիլին կանչվել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումների փաստով։ Այս առնչությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանչվել է դատախազություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ 

Նշվում է, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության և լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունների՝ Զուրաբիշվիլին ունի վկայություններ հնարավոր ընտրություններում տեղ գտած հնարավոր կեղծիքների վերաբերյալ, այդ պատճառով նա հոկտեմբերի 31-ին կանչվել է հարցաքննության։ 

«Վրաստանի դատախազությունը կիրականացնի բոլոր անհրաժեշտ հետաքննական և ընթացակարգային գործողությունները, ինչպես նշված է ԿԸՀ-ի հրամանում՝ ուսումնասիրելու Վրաստանի նախագահի, առանձին քաղաքական կուսակցությունների և դիտորդական առաքելությունների կողմից բարձրաձայնված փաստերը։ Բոլոր նրանք, ովքեր տեղեկություն ունեն՝ կապված ենթադրյալ հանցավոր գործունեության հետ, կհարցաքննվեն», - նշված է դատախազության հայտարարության մեջ։ 

Վրաստանում ենթադրյալ ընտրախախտումները հետաքննելու կոչ են արել նաև ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը։  

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին մտահոգություն է հայտնել Վրաստանում «ժողովրդավարության վերջին հետընթացի» առնչությամբ և կոչ է արել հետաքննել խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ խախտումները։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում