Իսպանիայում հեղեղումները մի քանի մարդու կյանք են խլել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի հարավում և արևելքում հորդառատ անձրևներն առաջացրել են հեղեղումներ՝ փակելով ճանապարհները, խաթարելով երկաթուղային հաղորդակցությունը։ Հեղեղումների հետևանքով կան զոհեր, որոնց հստակ թիվն իշխանությունները չեն հայտնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Հեղեղումներից տուժել են Ալբասետեի նահանգը և Վալենսիա ինքնավար համայնքը։ Կա վեց անհետ կորած, որոնց որոնումները շարունակվում են։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հեղեղներից տուժած շրջանների բնակիչներին կոչ է արել հետևել իշխանությունների հրահանգներին և խուսափել ոչ անհրաժեշտ ուղևորություններից։

Հորդառատ տեղումների և ուժգին քամիների պատճառով 12 ինքնաթիռ, որոնք պետք է վայրէջք կատարեին Վալենսիայի օդանավակայանում, ուղարկվել են Իսպանիայի այլ քաղաքներ։ Եվս 12 չվերթ չեղարկվել է։ 

Անդալուսիայի ինքնավար համայնքում 276 ուղևորի տեղափոխող արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից. միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Անդալուսիայի Ալորա քաղաքում գետը դուրս է եկել ափերից։ 

Վալենսիայում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ, իսկ Անդալուսիայի որոշ հատվածներում՝ վտանգի նարնջագույն մակարդակ։ Երկու մարզերում էլ հեղեղումների պատճառով փակվել են ճանապարհներ։ 

Գիտնականները նախազգուշացնում են, որ եղանակային ծայրահեղ պայմանները, ինչպիսիք են տապի ալիքները և փոթորիկները, ավելի ինտենսիվ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով։ 

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը