Դպրոցների կառուցման, նորոգման ծավալը 3 տարում շատ ավելին է, քան նախորդ 25 տարում. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2021-2024թթ մեկնարկել և իրականացնում է 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներ, 35-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

Նախարարը հիշեցրեց՝ կառավարությունը շարունակում է իրականացնել 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագիրը:

«1991-2017թթ ընթացում Հայաստանում կառուցվել է 192 դպրոց, ընդ որում դրանց մեծ մասն աղետի գոտում երկրաշարժից հետո՝ շատ տրամաբանական պատճառներով: 2021-2024թթ մենք մեկնարկել ենք և ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներ: Միայն 3 տարում ծավալն ահռելի է՝ ավելին, քան նախորդ ավելի քան 25 տարվա ընթացքում»,-ասաց Անդրեասյանը:

Ընդ որում՝ 223-ից 183-ի դեպքում դպրոցների նոր շենքեր են կառուցվում: Նախարարը նշեց՝ հիմնականում շեշտադրումը դնում են ոչ թե վերակառուցման գործընթացի, այլ նոր շենքերի կառուցման վրա, որոնք ամբողջությամբ համապատասխանում են սեյսմակայունության պահանջներին և կարևոր են ներառական միջավայրի համար: 

«Աշխատանքներն արդեն ավարտվել են 35 դպրոցում: 223 դպրոցի շահառուների թիվը 72 հազար է»,-ասաց Անդրեասյանը:

Այսպիսով՝ 300 դպրոցի ծրագրի իրականացման դեպքում շահառուների թիվը կհասնի շուրջ 100 հազարի, որը հանրապետության սովորողների շուրջ 25 տոկոսն է: «Դա նշանակում է, որ 300 դպրոցի ծրագրի միջոցով հանրապետության շուրջ 25 տոկոս սովորողի համար ստեղծում ենք բարեկարգ և ժամանակակից պայմաններում սովորելու հնարավորություն»,-նշեց նա: 

Գյուղական համայնքներում կկիրառվի կլաստերային կամ կրթահամալիրային մոտեցումը, որը, նախարարի համոզմամբ, թույլ կտա բարձրացնել ոչ միայն կրթության որակը, այլ նաև արդյունավետությունը:

 

 

 

Հայերեն Español

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը