Տնտեսություն

2025 թվականի համար պետական ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են․ Ֆինանսների նախարար

1 րոպեի ընթերցում

2025 թվականի համար պետական ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են․ Ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2025 թվականի համար ընդհանուր պետական ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Պետական աշխատողների պարգևավճարները կազմում եմ աշխատավարձային ֆոնդի 16 տոկոսը, բայց 2025 թվականի համար ընդհանուր ապարատի պահպանման ծախսերը 4 տոկոսով կրճատվել են»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախարարը հավելեց, որ 2025 թվականին պետական ծառայողական մեքենաների ձեռքբերում չի սպասվում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում