Ֆինանսներ

Հայաստանը հաջորդ տարի կվերցնի 600 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հաջորդ տարի կվերցնի 600 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը հաջորդ տարի կվերցնի 600 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ:

«Պլանավորում ենք ունենալ 600 միլիոն դոլար բյուջետային աջակցության վարկ, 500 միլիոն դոլարի եվրոբոնդի թողարկում։ Այս ամբողջն ուղղված է լինելու ոչ միայն դեֆիցիտը ֆինանսավորելուն, այլ նաև նախորդ վարկերի մայր գումարների մարմանը»,- ասաց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում