Քաղաքականություն

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետր Ֆիալային

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետր Ֆիալային

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՀԱնրապետության վարչապետ  Նիկոլ Փաշինյանը Չեխիայի Ազգային տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորանքից, ուղերձում ասվում է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակա­կան զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում