Պատանի ծանրորդները մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող մրցաշարի մեկնարկում պատանիների 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ժորա Գրիգորյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրել է 100 և 103 կգ, իսկ հրում վարժությունում՝ 126 և 130 կգ: Երկամարտի 233 կգ արդյունքով Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: 

Նույն քաշում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը երկամարտի 224 կգ արդյունքով 5-րդն է:

Պատանիների 61 կգ քաշային կարգում Ռաֆիկ Մինասյանը պոկում վարժությունում առավելագույնը բարձրացնելով 119 կգ և հրումում էլ ֆիքսելով 145 կգ` երկամարտի 264 կգ արդյունքով դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր: 

Հայերեն العربية 中文

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը